速報APP / 遊戲 / Mayrig (Eastern Armenian)

Mayrig (Eastern Armenian)

價格:免費

更新日期:2019-06-02

檔案大小:72M

目前版本:1.2

版本需求:Android 4.0 以上版本

官方網站:mailto:garatoonart@gmail.com

Mayrig (Eastern Armenian)(圖1)-速報App

Mayrig-ը (հայերեն «Մայրիկ») պատմական իրադարձությունների վրա հիմնված ինտերակտիվ խաղ է: Դրա մշակման ընթացքում օգտագործվել են ականատեսների վկայություններ, սակայն դրանք մասնակի կրճատվել, փոփոխվել և լրացվել են պատմության շարունակականությունն ապահովելու նպատակով:

Խաղում ներկայացված է երիտասարդ մոր և նրա երեխայի պատմությունը, ովքեր փախչում են կարմիր դրոշներով զինվորականների հետապնդումներից, ստիվպած լինելով հեռանալ հարազատ տանից: Փախուստի ժամանակ դուք պետք է դժվար որոշումներ կայացնեք, որոնք կտանեն կա՛մ աղետի և մահվան, կա՛մ փրկության և հայրենիքից հեռու նոր կյանքի:

Սցենարային գծի ավարտին դուք կապ կգտնեք անցյալի և ապագայի միջև. նմանություններ իրական պատմական իրադարձությունների և վայրերի հետ, որոնք դեռ տեսանելի են այսօր: Անցյալը ներկային կապելով մենք ցանկանում ենք ընդգծել, որ արտագաղթի հետ կապված դժվարություններն ու դիսկրիմինացիայի և հալածանքների հետևանքները ժամանակ չեն ճանաչում:

Mayrig (Eastern Armenian)(圖2)-速報App

Մեր նպատակն էր խաղի պատմական բովանդակությունը կապել փախուստի և արտագաղթի անժամանակ թեմայի հետ ինչպես պատմության, այնպես էլ խաղի լրացուցիչ բովանդակության միջոցով: Մենք հավատում ենք, որ անցյալից դասեր քաղելով և ներկայում կատարվող նույն ոճրագործությունների ականատեսը լինելով, մենք կկարողանանք աշխատել ապագայում դրանք կանխելու ուղղությամբ:

Արտադրված է Ֆրիդրիխ Նաումանի անվան «Հանուն ազատության» հիմնադրամի հետ համատեղ

Ֆրիդրիխ Նաումանի անվան «Հանուն ազատության» հիմնադրամը (FNF) գերմանական հիմնադրամ է, որը նվիրված է ազատական սկզբունքների և քաղաքական կրթության առաջխաղացմանը: Հիմնադրամի նպատակն է առաջ տանել ազատության և արժանապատվության սկզբունքները բոլոր մարդկանց և հասարակության բոլոր շերտերի շրջանում՝ թե Գերմանիայում, և թե դրա սահմաններից դուրս: Ֆրիդրիխ Նաումանի անվան «Հանուն ազատության» հիմնադրամը խրախուսում է ազատական արժեքներն և որ ամենակարևորն է՝ ավելի մեծ ուշադրությունը անհատի ազատությանը:

Mayrig (Eastern Armenian)(圖3)-速報App

Լիբանանի և Սիրիայի գործընկերների հետ միասին Ֆրիդրիխ Նաումանի անվան «Հանուն ազատության» հիմնադրամը խթանում է ազատական մտածելակերպի և քաղաքականության տարածումը՝ կազմակերպելով հանրային կրթությանն ուղղված միջոցառումներ, սեմինարներ, համաժողովներ, ինչպես նաև աջակցելով հրապարակումների լույս տեսնելուն և միջազգային քաղաքական երկխոսությունների կայացմանը: